Հռոմի Սուրբ Վլաս հայկական եկեղեցում նշել են ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը
Սեպտեմբերի 21-ի երեկոյան Հռոմի Սուրբ Վլասի անվան Հայ Կաթողիկե եկեղեցում Սուրբ աթոռում գործող ՀՀ դեսպանության հովանավորությամբ նշվել է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը: Այս մասին հաղորդում է «Ռադիո Վատիկան»-ը:
Արևելյան Եկեղեցիների ժողովի կառավարիչ Կարդինալ Լեոնարդո Սանտրին մատուցել է սուրբ պատարագ, որին մասնակցել են Վատիկանում հավատարամագրված երկրների դեսպաններ, կղերականներ, հայ, իտալացի ու այլազգի հավատացյալներ:
Կարդինալ Սանտրին խոսել է Մաթևոսի դարձի մասին, ակնարկելով Աստծո ողորմածությունը հայ ազգի նկատմամբ, որին շնորհվել է քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակելու պարգևը:
«Հիշել ազգային տոնը, նշանակում է գոհություն մատուցել Տիրոջը խաղաղության, արժանավորության, և ժողովուրդների զարգացմանը ծառայելու համար, որոնք Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության միջև 1992թ. հաստատված դիվանագիտական հարաբերությունների հիմքն են»,- ասել է Կարդինելը:
Կարդինալն իր ելույթում նշել է, որ Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992-ին, ապա նշել է երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունեցած պատմակ
ան եղելությունները, որոնցից է 2001-ին՝ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ Հռոմի Պապի՝ երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես ի այցը Հայաստան, ինչպես նաև 2015-ին Ֆրանցիսկոս Պապի՝ աննախադեպ, սուրբ պատարագը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կարդինալը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են այդ կապերի ամրապնդմանը՝ սկսած դեսպան Միքայել Մինասյանից մինչև Վատիկանում մինչ այդ հավատարմագրված դեսպաններին, ապա Երանալի Պողոս Զ քահանայապետին, Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ին, Ֆրանցիսկոս Պապին, Հայոց Կաթողիկոսներ Վազգեն Ա-ին, Գարեգին Բ-ին, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսներին:
«Մենք ուզում ենք լինել արժանի ժառանգորդներ ու վկաներ այս բարեկամության պատմությանը, որպեսզի Սուրբ Աթոռի և Հայաստան աշխարհի միջև բարեկամությունը շարունակվի ու դառնա Կովկասում, Միջին Արևելքում, համայն աշխարհում խաղաղության պարգևը»,-ասել է Կարդինալն ու ավելացրել, որ ինքը` որպես Ֆրանցիսկոս պապի ներկայացուցիչ, ներկա է լինելու Էջմիածնում տեղի ունենալիք Մյուռոնօրհնեքի արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան