Սահմանադրական փոփոխությունների հետ կապված գրեթե բոլոր առաջարկները տեղ են գտնելու վերջնական փաստաթղթում. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է, մինչ ԱԺ հաջորդ քառօրյան, որը մեկնարկելու է հոկտեմբերի 5-ին, ՀՀ իշխանությունները պետք է վերջնական տեսքի բերեն նոր Սահմանադրության նախագիծը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները որոշել են ոչ մեկին չնեղացնել ու սահմանադրական փոփոխությունների հետ կապված գրեթե բոլոր առաջարկությունները տեղ են գտնելու վերջնական փաստաթղթում։
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ «սահմանադրական փոփոխությունները քվեարկության կդրվեն առաջիկա քառօրյայում, որից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով դեկտեմբերի 6-ին հանրաքվե կնշանակվի։ Դե, իսկ հրամանագրի հրապարակման պահից սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը պաշտոնապես կմեկնարկի»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան