Արթուր Աբրահամի և Բեռնարդ Հոպկինսի մենամարտը կարող է կայանալ 2016 թ.
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային ու կիսածանր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն 50-ամյա Բեռնարդ Հոպկինսը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ իր նպատակը երկրորդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելն է:
Հոպկինսի խոսքերով՝ ինքը հույս ունի, որ կմենամարտի այդ քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ: Հայ բռնցքամարտիկի պրոմոուտեր Կալլե Զաուերլանդը հայտարարել է, որ այդ մենամարտը կարող է կայանալ 2016 թ.:
«Այդ մարտը որոշակիորեն հնարավոր է կազմակերպել,- ասել է Զաուերլանդը:- Այդ հարցի վերաբերյալ ամեն օր շփվում ենք «Golden Boy Promotions»-ի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում