Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կգործի ArmBookExpo ցուցահանդեսը
Սեպտեմբերի 24-26-ը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կգործի ArmBookExpo երկրորդ ցուցահանդեսը, որը կազմակերպում է Հայաստանի ազգային գրադարանը` ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Կազմակերպիչների հաղորդմամբ, գործող այս ցուցահանդեսում ներառված են Հայաստանին, հայ մշակույթին, պատմությանն ու առհասարակ հայկական թեմայով աշխարհում հրատարակված գրքեր` տարբեր ժամանակագրական շեշտադրումներով: Դրանցում առանձնահատուկ տեղ ունեն Հայոց ցեղասպանության թեմայով աշխարհում հրատարակված գրքերը: Հայաստանից և արտերկրից ցուցահանդեսի նպատակով հավաքագրված 53 երկրում, 32 լեզուներով հրատարակված շուրջ 5400 անուն գրքերից մոտ 3230-ը հրատարակված են արտերկրում, 2447-ը վերաբերում են Հայոց ցեղասպանությանը:
Ցուցադրության շրջանակում առանձնացված են 16 գրքեր, որոնք ակնառու են իրենց եզակիությամբ, ներառում են Հայոց ցեղասպանության մասին առաջին անդրադարձները, ներկայացնում են օտարազգի հայտնի գործիչների, ականատեսների, նրանց ժառանգների հիշողությունները կամ վերլուծական պատկերա¬ցումները կատարված ողբերգության վերաբերյալ:
Հրատարակվել է ցուցահանդեսի կատալոգը, որում ներառված են 2012-2015 թթ. Հրատարակությունները: Ցուցահանդեսի կայքը հասանելի է համացանցային հասցեով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա