Ռուսական բանակը Սիրիայում սկսել է պայքարել ԻՊ-ի դեմ. eastorwest
Սիրիայում ընթացող թեժ մարտերը լուսաբանող լրագրողների տեղեկությունների համաձայն, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը սկսել է կործանել «Իսլամական պետության» գրոհայիններին, ովքեր գրավել են Պալմիրան և Հոմսը:
Միաժամանակ, որոշ փորձագետներ ու լրագրողներ հաղորդում են, որ սիրիական զորքերին տարբեր տեսակի օգնություն ցուցաբերում են ռուս զինվորները, որոնք գտնվում են Լաթակիայի ռազմական բազայում, գրում է eastorwest.info-ն:
Ըստ աղբյուրի, Ռուսաստանը Սիրիա տեղափոխել է ինչպես ժամանակակից զինտեխնիկա, այնպես էլ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ:
Մասնավորապես, «Զվեզդա» հեռուստաընկերությունը տեղից ռեպորտաժներ է հեռարձակում՝ ցույց տալով, թե ինչպես են «սիրիական զինված ուժերը հարկադրում «Իսլամական պետության» գրոհայիններին ընկրկել Պալմիրայից»:
«Գրոհայինները, որոնք մի քանի ամիս շարունակ ոչնչացնում էին հնագույն հուշարձանները, զոհվում են սիրիական հարձակումների հետևանքով: Հոմս նահանգում միայն վերջին հարձակման հետևանքով ոչնչացվել է 40 ահաբեկիչ»,-ներկայացրել են «Զվեզդա»-ի լրագրողները:
Բացի այդ, լրատվամիջոցները պատմել են, որ «Հոմսում գրոհայինների դիրքերի վրա հարձակումն իրականացրել է ավիացիան, ինչի հետևանքով 40 ահաբեկիչ ոչնչացվել է»:
Սիրիական «ՍԱՆԱ» լրատվամիջոցն իր հեթին գրել է. «Հրապարակվել է տեսանյութ, որում ցուցադրվում է՝ ինչպես են գրոհայինները հանձնում զենքերը: Դա տեղի է ունեցել Քանաքեռ անցակետում, որը գտնվում է Դամասկոսի նահանգում, որտեղ ավելի քան 500 գրոհային, ովքեր պայքարում են Իսլամական պետության կողմից, հանձնել են իրենց զենքերը»:
Ըստ աղբյուրի, շատ փորձագետներ ու լրագրողներ ԻՊ-ն համարում են ԱՄՆ-ի ծնունդ և հիշեցնում ԱՄՆ նախագահի սկանդալային պատասխանը հարցին՝ «Ոչի՞նչ որ մենք ռմբակոծում ենք նրանց, ում նախկինում օգնում էինք», որին Օբաման պատասխանել էր. «Դա նորմալ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում