«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին». Ցուցահանդես Հաագայում
Հաագայի քաղաքապետարանի «Ատրիում» սրահում բացվել է Հայոց ցեղապանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այն կազմակերպվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից:
Ցուցահանդեսը ներկայացնում է համաշխարհային մամուլի անդրադարձերը համիդյան կոտորածներին, 20-րդ դարասկզբի հայկական ջարդերին ու Ցեղասպանությանը` դրա հետևանքներով ու մարդկային ճակատագրերով հանդերձ:
Ցուցահանդեսում տեղ են գտնել նաև հոլանդական մամուլի առաջաբան էջերի լուսաբանումները, որը հոլանդական հասարակությանը կծանոթացնի մեկդարյա վաղեմության նյութերին ու հասարակական վերաբերմունքին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին:
Ցուցահանդեսը գործելու է սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը: