«Զգացողությունների թանգարան»`«Հայֆեստ»-ում
«Հայ Ֆեստ» 13-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Փառատոնի խորագիրն է «Զգացողությունների թանգարան»: Համանուն վերնագիր ունեցող ներկայացմամբ էլ տրվելու է փառատոնի մեկնարկը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
Փառատոնի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, տիկնիկների, մարիոնետների, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյան ներկայացումներ: Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում կլինի առանձին ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Ծրագրում կան արտասահմանյան ներկայացումներ, որոնք նվիրված են ոչ թե Հայոց ցեղասպանությանը, այլ ցեղասպանության գաղափարին»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն մոտ 25 երկրից 250 մասնակից և հյուրեր: Այդ երկրներն են` Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան, Լեհաստանը, Լիբանանը, Իսրայելը, Լիտվան, Հունգարիան, Չեխիան, Նորվեգիան, Հունաստանը, Էստոնիան, Սերբիան, Ղազախստանը, Բանգլադեշը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը և այլն: Երևանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները:
Հայաստանի մարզերից թատրոններ փառատոնին չեն մասնակցելու, քանի որ, ըստ Ա. Ղուկասյանի, մասնակցության հայտեր չեն ներկայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան