Ուորլիք. Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնել է Նյու Յորք` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու համար: Այս մասին համանախագահը գրառում է կատարել «Instagram»-ի իր միկրոբլոգում:
«Ժամանել եմ Նյու Յորք` հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Մենք արդյունավետ բանակցություններ ենք ակնկալում»,- գրել է դիվանագետը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս օրերին ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսվում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: