«Փոքր Մհեր»-ի նախկին տնօրենը դատապարտված է եղել
Այսօր առավոտյան Քանաքեռավան գյուղում ծառից կախված էր հայտնաբերվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանը: ՏԿԱԻՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, Էդգար Միքայելյանը 38 տարեկան էր: Մահվան պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Panorama.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Էդգար Միքայելյանը նախ մեղադրվել է իշխանության ներկայացուցչի` Ճանապարհային ոստիկանության տեսուչին հայհոյելու և ոչ վտանգավոր բռնություն կատարելու համար (316-րդ հոդվածի 1-ին մաս), այնուհետև 2014 թվականի դեկտեմբերի 15-ին դրա համար դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Միքայլեյանը ընդունել էր իր մեղքը: Նույն արարքի համար նույնքան դատապարտվել էր նաև Միքայելյանի ընկերը` Մարտիրոս Աղայանը:
Նրանց պատիժը հաշվարկվել էր 2014 թվականի ապրիլի 2-ից և այժմ պետք է որ նա անազատության մեջ լիներ: Սակայն Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Աղայանի փաստաբան Սյուզաննա Մալխասյանը (Միքայելյանի փաստաբան Թադևոս Ալեքսանյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին-հեղ.) տեղեկացրեց, որ Միքայելյանին ՀՀ նախագահի կողմից ներում էր շնորհվել` հաշվի առնելով պաշտպանության համակարգում նրա ներդրած ավանդը: Այդ պատճառով էլ Միքայելյանը գտնվում էր ազատության մեջ:
«Ես իրեն ճանաչել եմ դատական նիստերից և կարող եմ վստահ ասել, որ հավասարակշռված և շատ լավ մարդ էր», -ասաց Մալխասյանը:
Էդգար Միքայելյանը 2005 թվականից աշխատել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում որպես դաստիարակչական գծով փոխտնօրեն, իսկ 2008-ից կրթահամալիրի տնօրեն:
Միքայելյանն ուներ մեկ անչափահաս որդի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան