«Հայկական կյանքեր, ավստրալական երազներ»՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում
Ավստրալահայ ավելի քան տասը նկարչի 100 գեղանկար ու լուսանկար աշխատանք՝ մեկ հարկի տակ. Երևանի ժամանակից արվեստի թանգարանում սեպտեմբերի 25-ին բացվելու է «Հայկական կյանքեր, ավստրալական երազներ» խորագրով ցուցահանդես:
Panorama.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանն ասաց, որ ավստրալահայ նկարիչների համար հայաստանյան այս ցուցահանդեսն առաջինն է. «Այս ցուցահանդեսը կարևոր է այն առումով, որ Հայաստանում առաջին անգամ է ավստրալահայ պրոֆեսիոնալ նկարիչները, լուսանկարիչները հանդես գալիս ցուցահանդեսով: Նկարիչները հնարավորություն կունենան ցույց տալ հայ հանդիսատեսին Ավստրալիայի հեռանկարներն այնպես, ինչպես ներկայացնում են հայկական ժառանգությունը Ավստրալիայում»:
Ն. Ավետիսյանի խոսքով, դեռևս մեկ տարի առաջ են որոշել նման ցուցահանդես կազմակերպել Երևանում. «Մեկ տարի առաջ ծանոթացել ենք համայնքի ներկայացուցչի հետ և որոշել ենք, եթե ստացվի, անպայման ցուցահանդես կազմակերպել: Նա վերադարձել է Ավստրալիա, խոսել նկարիչների հետ, ովքեր մեծ պատրաստակամություն են հայտնել ոչ միայն ուղարկել իրենց աշխատանքները, այլ նաև գալ Հայաստան ու անձամբ ներկա լինել»:
Մասնակիցներն են՝ Լուսի Սարկիսյան, Արա Նալբանդյան, Գիրո Տավիտյան, Ռոբերտ Սրջարարյան, Հենրիկ Միքայելյան, Պետրոս Հովաղիմյան, Շակե Վարտանյան, Շակե Բերբերյան, Ջակոբ Մաջարյան, Պոլետ Արզումանյան, Հելեն Ալաջաջյան, Էդդի Վեսմադյան:
Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 2-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա