Հայաստանյան բորսայում ՀրազդանՋԷԿ-ի բաժնետոմսերի առևտուրը դադարեցվել է
Սեպտեմբերի 23-ից «ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀրազՋԵԿ)» ԲԲԸ-ի անվանական (սովորական) բաժնետոմսերի առևտուրը կասեցվեց և դադարեցվեց դրանց շրջանառությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի ազատ շուկայում:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ մամուլի ծառայության հաղորդմամբ, բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում էր 10,000 ՀՀ դրամ, թողարկված քանակը՝ 1,597,430 և շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի ծավալը կազմում էր 15,974,300,000 ՀՀ դրամ:
ՀրազՋԷԿ ընկերության միակ բաժնետերն է հանդիսանում «ԻՆՏԵՌ ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերությանը: Ընկերության բաժնետերերի ռեեստրը վարում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է:
Նախորդող հրապարակում՝
ՀԷՑ-ը վաճառելու մասին որոշումն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը