Վարչապետ. Հայաստանը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցել նոր Մետաքսի ճանապարհի ստեղծմանը
Հայաստանը ևս մեկ անգամ հայտնում է իր պատրաստակամությունն ակտիվորեն մասնակցել նոր Մետաքսի ճանապարհի ստեղծմանը` ընդգծելով նախագծի գաղափարախոսության նշանաբանը. աշխարհ՝ հանուն զարգացման:Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Սիանում Եվրասիական տնտեսական համաժողովի բացմանը:
«Հին Մետաքսի ճանապարհի վերածնունդը, որը ժամանակին հանդիսանաում էր վիթխարի առևտրային ուղի, կնպաստի Ճանապարհի բոլոր երկրների տնտեսական ու սոցիալական զարգացմանը, քաղաքական կայունությանը և արդյունքում, առաջընթացին, բարեկեցությանն ու խաղաղությանն ամբողջ աշխարհում»,-ընդգծել է վարչապետը:
Ելույթում Հայաստանի կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային ծրագրի իրականացմանը: Այն, ըստ վարչապետի, ունի կարևոր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նշանակություն:
««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կարևոր բաղադրիչ կհանդիսանա նաև Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային հաղորդակցությունը: Հայ-իրանական երկաթուղին կապահովի տարածաշրջանի համաչափ և հավասարակշռված զարգացումը, կընդլայնի տնտեսական կապերը երկրների միջև»,-ասել է Հ. Աբրահամյանը, ավելացնելով, որ այս համատեքստում քննարկվում են ենթակառուցվածքային նախագծերի համատեղ իրականացման հարցը, մասնավորապես, չինական ընկերությունների հնարավոր մասնակցությունը «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությանը, ինչպես նաև Հայաստանը և Իրանը միացնող երկաթուղու, որը կապահովի մեր մուտքը Կենտրոնական Ասիա և Չինաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում