Իրավապաշտպան. Մտավախություն ունեմ, որ համամասնական ընտրակարգը չի աշխատի
Հայաստանում սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտություն են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օգոստոս 23 ազգային դաշինք» միության նախագահ, իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը:
Ըստ նրա, ընդդիմադիր շատ գործիչներ չեն կարդացել սահմանադրական փոփոխությունների նախագիծը ու ենթադրություններ, առաջարկություններ են անում, դեմ են հանդես գալիս: Միաժամանակ նա հավելեց, որ սա ընդամենը նախագիծ է ու դեռ ենթակա է շտկումների, ճշգրտումների:
«Եկեք նայենք ոչ թե անձնական աչքերով, այլ ընդհանուրի աչքերով»,-ասաց Պ. Սերոբյանը:
Թեև «Օգոստոս 23 ազգային դաշինք» միության նախագահը սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն է համարում, բայց դեմ է համամասնական ընտրակարգին անցնելուն:
«Մտավախություն ունեմ, որ այս համակարգը կարող է չաշխատել, քանի որ մեզ մոտ կուսակցական համակարգ գոյություն չունի: Պարտադիր է լինելու, որ մտնես կուսակցության մեջ, որպեսզի կարողանաս պատգամավոր դառնա, սակայն, կրկնում եմ՝ մեզ մոտ կուսակցությունները կայացած չեն»,- ասաց Պ. Սերոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում