Խաղաղ բնակիչների վրա կրակելն ահաբեկչություն է. Էդուարդ Շարմազանովը՝ սահմանային լարվածության մասին
«Ադրբեջանի կողմից տեռորիստական քայլ է սա, անթույլատրելի է։ Խաղաղ բնակիչների վրա կրակելը նույնիսկ պատերազմի պայմաններում թույլատրելի չէ:Կարծում եմ՝ համապատասխան մարմինները կարձագանքեն կատարվածին, իսկ միջազգային կառույցները համապատասխան գնահատական կտան»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին՝ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը նշեց, որ Ադրբեջանի նման գործելաոճը փակուղի է տանում բանակցությունների գործընթացը:
Նշենք, որ այսօր Տավուշի մարզի Բերդավան և Պառավաքար գյուղերում հակառակորդի կրակոցից ամեն մարդիկ են զոհվել:
Նախորդող հրապարակումներ՝
Բերդավանում հակառակորդի կրակոցներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել
Հակառակորդի կրակոցից Պառավաքարում տարեց կին է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան