Շենքը պետք էր նվիրաբերել ազգի միասնականության մասին մտածող կազմակերպությանը՝ ՀԲԸՄ-ին. Վահե Կարապետյան
«Այս շենքը մտածեցի միայն նվիրաբերել այն կազմակերպությանը, որը միշտ մտածել է մեր ազգի միասնականության մասին»,-Երևանի Զաքարիա Քանաքեռցու թիվ 1հասցեում «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի» բացման ժամանակ լրագրողների հետ զույցում ասաց ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանն, ով նշված հասցեում գտնվող շենքը նվիրաբերել է Հայակական բարեգործական ընդհանուր միությանը:
Կենտրոնի ընդհանուր տարածքը կազմում է 5500քմ: Կենտրոնում կիրականացվեն հայրենի և սփոյուռքահայ երիտասարդների համատեղ կրթական ու բազմաբնույթ մշակութային ծրագրերը: Կենտրոնում կանցկացվեն նաև խորհրդաժողովներ, հավաքներ ու տարաբնույթ միջոցառումներ, որոնք կհամախմբեն հայազգի երիտասարդներին:
«Սրտանց ուրախ եմ սրա համար: Ամբողջ աշխարհի հայ երիտասարդները գալով այստեղ առաջին հերթին պիտի տեսնեն և ծանոթանան հայրենիքի ջերմ մթնոլորտին»,-նծեց Վահե Կարապետյանն՝ ընդգծելով ստեղծման օրից առ այսօր ՀԲԸՄ-ի գործունեության կարևորությունը:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն էլ ավելացրեց, որ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրունը» պետք է ծառայի հատկապես մեր սփյուռքի և հայրենիիք երտասարդների կապերի ամրապնդմանը և մանավանդ համալսարանականներին. «Այստեղ պետք է մշակվեն կրթական, ընկերական ծրագրեր: Հայրենիք պետք է այցելեն ԱՄՆ, Եվրոպայի գաղութներից երիտասարդներ և շփվեն Հայաստանի երիտասարդների հետ: Պետք է առիթ ստեղծել, որ մեր նոր սերնդի ապագա ղեկավարները այս հարկի տակ իրենց կապերն ամրապնդեն»:
Նշենք, որ այս կենտրում գործում է նաև Սիրիահայերի հիմնախնդիրնեը համակարգող կենտրոն հասարակական կազմակերպության գրասենյակը, որը աջակցություն է ցուցաբերում գրասենյակ այցելող սիրիահայերին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են