«Չենք անցկացնի»-ի անդամ Արմեն Գրիգորյանի քեռին բարձրաստիճան պաշտոնյա է. «Ժողովուրդ»
Հայկական իրականությունում հետաքրքիր իրադարձությունների պակաս չկա։ Պարզվում է՝ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկը կարող է արմատական ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ։ «Չենք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, որը ներկայանում է իբրև քաղաքագետ, ԼՂՀ ՊԲ նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանի զարմիկն է՝ քրոջ որդին։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
Արմեն Գրիգորյանն իր և քեռու անհամատեղելի հայացքների մասին, ահա, այսպիսի մեկնաբանություն է տվել «Ժողովուրդ» օրաթերթին. «Բայց ով է ասել, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի բարեկամն է, պետք է երկուսն էլ նույն դիրքորոշումն ունենան, որևիցե տեղ գրված չի, որ եթե ինչ-որ մեկը մեկին բարեկամ է, երկուսն էլ նույն դիրքորոշումը պետք է ունենան»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան