Ազատամարտիկին պարտքատերերից մեկին «մայր» հայհոյելու համար են ծեծել. «Ժողովուրդ»
«Ամեն անգամ, երբ որևէ ակտիվիստ կամ քաղաքական գործիչ ծեծի է ենթարկվում, առաջին արձագանքը լինում է այն, որ տվյալ անձին ծեծել են իշխանությունների հրահանգով, քաղաքական հայացքների համար։ Սակայն «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանի ծեծի պատմությունը հուշում է այն բանալին, որով կարելի է տարբերակել քաղաքական պատվերով և ապաքաղաքական պատվերով ծեծվածներին։ Բանն այն է, որ Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հայտնի դարձավ, որ անձամբ Սերժ Սարգսյանն է հետաքրքրվել նրա որպիսությամբ։ Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ազատամարտիկի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Մինչ այս քանի-քանի աղմկոտ դեպքեր են տեղի ունեցել, բայց ՀՀ իշխանությունները նման մակարդակով երբեք չեն արձագանքել։ Նման պայմաններում լրիվ սպասելի էր Հակոբյանի արձագանքը, որը երեկ լրագրողներին ասել է, թե ինքը հավատում է, որ Վ. Գասպարյանը կբացահայտնի իր հետ տեղի ունեցածը։ Ի դեպ, երեկվա դրությամբ ազատամարտիկին ծեծելու կասկածանքով արդեն 3 մարդ էր բերման ենթարկվել։ Առաջիկայում թերևս պատճառներն էլ հայտնի կդառնան»,-գրում է «Ժողովուրդ»-ը։
Համենայնդեպս երեկ արդեն իրավապահ շրջանակներից «Ժողովուրդ»-ին լուրեր են հասել, որ Սմբատ Հակոբյանը պարտքեր ունի և պարտքատերերից մեկին «մայր» հայհոյելու համար են ծեծի ենթարկել, սակայն ինքը՝ Հակոբյանը, շարունակում է պնդել, որ իր նկատմամբ քաղաքական պատվերով են բռնություն գործադրել՝ չհիմնավորելով ով և ինչու։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում