Հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ըստ ռազմավարության` առաջնահերթությունը տրվելու է չորս ոլորտների, որտեղ հակակոռուպցիոն միջոցառումներ կիրականացվեն. դրանք են առողջապահությունը, կրթությունը, պետական եկամուտների հավաքագրումը և ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունը:
Ծրագրով սահմանվել է, որ պետական կառավարման մարմինները յուրաքանչյուր տարվա կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ հիմք ընդունեն նաև հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրում սահմանված տվյալ տարվա միջոցառումները:
Ֆինանսների նախարարին հանձնարարվել է համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա պետբյուջեի պլանավորման ժամանակ քննարկել հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով պետբյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին