Քննարկվել է ՀՀ տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի հերթական ստուգման արդյունքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և մասնավորապես, անդրադարձել ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) ծրագրի հերթական ստուգման արդյունքներին: Այս համատեքստում արծարծվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին, զարգացման միտումներին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: Քննարկվել են ԱՄՀ կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) ծրագրի շրջանակում տնտեսության աջակցության հնարավորությունները:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսական աճի ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը և ներդրումների ներգրավմանն ուղղված բարեփոխումները: Իր հերթին Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական կայունություն և աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների շարունակականությունը: