Նախարար. Երբեք չպետք է մտածենք, որ մեր բանակը կարող է զիջել, հակահարված չտալ
«Մենք պետք է մեր ամբողջ ներուժն օգտագործենք, սփյուռքում գործող մեր կառույցները, ակտիվիստներն ամեն մեկն իր երկրում պետք է կարողանա ճնշում գործադրել տվյալ երկրի իշխանությունների վրա՝ որպեսզի իրենց խոսքն ասեն, միջամտեն այն ամենին, ինչ փորձում է անել Ալիևը».-լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա հիշեցրեց, երբ 2014 թվականի սեպտեմբերի 15-20-ին տարբեր երկրների հայկական կառույցների ներկայացուցիչներ էին հավաքվել ու որոշում էին առաջնահերթությունները, դրանցից մեկը հենց ղարաբաղյան հիմնախնդիրն էր. «Ոչ միայն Հայաստանի, այլ ողջ հայ ազգի խնդիրն է: Մենք պայմանավորվածություն ունենք՝ շատ դեպքերում, երբ լարվածություն է առաջանում սահմանին, դիմում ենք մեր սփյուռքյան կառույցներին: Նրանք ցույցերով, ճնշումներով փորձում են այդ երկրների իշխանություններին մասնակից դարձնել այդ գործընթացին»:
Ըստ Հ. Հակոբյանի, Ադրբեջանը սահմանին լարված վիճակ է ստեղծում՝ փորձելով վնաս հասցնել Հայաստանի զբոսաշրջությանը, տնտեսությանը, վախեցնել սահմանամերձ շրջանների բնակիչներին բերքահավաքի այս ժամանակահատվածում:
«Ալիևն անընդհատ փորձում է ձևեր գտնել՝ ի վնաս մեր Հանրապետությանը: Մենք արժանի հակահարված ենք տալիս, մեր բանակն իր տեղում է, բանակի ոգին, հնարավորություններն այնպիսին են, որ երբեք չպետք է մտածենք, որ մեր բանակը կարող է զիջել, հակահարված չտալ»,- ասաց նախարարը:
Հ. Հակոբյանը նշեց, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, կատարում է իր վրա վերցրած պարտավորությունները, «ցանկանում է խնդրի լուծմանը հասնել Մինսկի խմբի շրջանակներում, ոչ թե այն ճանապարհով, ինչ Ալիևը»:
Նախորդող հրապարակումներ`
Շահան Սրբազան. Թուրքիային սահմանակից լինելը և շարունակել ներկայությունը հերոսական է սիրիահայերի համար
Շավարշ Քոչարյան. Համախմբվածությունը մեզ հույս է տալիս նոր թափով շարունակել այն, ինչ բխում է մեր պետության շահերից
Հայկ Դեմոյան. Կարող ենք լիակատար հաղթանակ արձանագրել ակադեմիական դաշտում
Վիգեն Սարգսյան. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պայմանավորված է լինելու այդ երկրում քաղհասարակության կայացմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան