Շուշան Պետրոսյան. էս երկրում սաղ գեներալ են ուզում դառնալ, զինվորներ չկան. «Հրապարակ»
«Ասում են՝ Արմեն Ամիրյանը կդառնա մշակույթի նախարար»,- «Հրապարակ»-ը հարցրել է ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին։ «Ես էլ եմ կարդացել, չգիտեմ, տեղյակ չեմ»։ Դուք Ձեր «հսկիչ փաթեթը»՝ ձայնի իրավունքը չե՞ք օգտագործելու այդ հարցում։ «Չէ, ես պարզապես աշխատում եմ, գիտեք, էս երկրում սաղ գեներալ են ուզում դառնալ, զինվորներ չկան, ես զինվոր եմ»։ Դրա համա՞ր եք մեկ-մեկ զինվորական համազգեստով գալիս պառլամենտ. Ի դեպ, իսկ եթե Ձեզ առաջարկե՞ն.« Բացառեք, ես երբեք չեմ մտածել այդ մասին, անկեղծ-անկեղծ եմ ասում, իսկապես ես չեմ մտածել և չեմ էլ ուզում»։ Իսկ եթե Արմեն Ամիրյանը նշանակվի՞. «Շատ ուրախ կլինեմ։ Գիտեք, ինձ համար մեկ է՝ որևէ մարդ, ով աշխատում է հօգուտ մեր մշակույթի, թող լինի»։ Հասմիկ Պողոսյանն աշխատո՞ւմ է հօգուտ մեր մշակույթի, հնարավո՞ր է այդքան երկար աշխատել հանուն մշակույթի. «Նա շատ աշխատասեր կին է…այո, հնարավոր է»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են