Նախկին ոստիկանապետի որդուն պատակող ընկերությունը սնանկ է ճանաչվել. ՀԺ
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն՝ Արման Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ընկերությանը սնանկ է ճանաչվել «Ամերիա» բանկի պահանջով։ Հոլդինգը իր մեջ ներառում է երեք բրենդներ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, «Վերանդա» ռեստորանային համալիրը և Էքսկլյուզիվ ապրանքների ներմուծմամբ զբաղվող «Ֆուդ լիդեր» ընկերությունը։ Նազարյանի որդու ընկերության պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է դեկտեմբերի 1-ին։Սակայն հարց է, թե սնանկացման արդյունքում պարտատերերը կկարողանա՞ն հետ ստանալ իրենց պարտքը։
Թերթի տեղեկություններով այս պահին «Բիզնես լիդեր հոլդինգ» ընկերությունը միայն մեկ անշարժ գույք ունի իր հաշվին գրանցած. այն է Մարգարյան ինստիտուտի նախկին ճաշարանի տեղում գործող կահույքի խանութի շենքը։ Թերթը հիշեցնում է, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետները սկսեցին փակվել հենց Ներսես Նազարյանի պաշտոնանկությունից հետո՝ 2013 թվականի մայիսից սկսած»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան