Իրանում եռօրյա հանրային սուգ է հայտարարվել
«ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նախօրեին Մեքքայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ եռօրյա հանրային սուգ է հայտարարել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Մեքքայում ուխտագնացների հրմշտոցի հետևանքով ավելի քան 1300 ուխտագնաց է զոհվել, որից 131-ն Իրանի քաղաքացի է:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանում Սաուդյան Արաբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է իրանական կողմի բողոքի նոտան:
Իրանը Սաուդյան Արաբիայի համապատասխան կառույցներին մեղադրել է ուխտագնացությունը ոչ պատշաճ կազմակերպելու մեջ:
«Ալ-Ալամ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուխտագնացները զոհվել են Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի մոտ գտնվող Մանա շրջանում առկա դժվարանցանելի ճանապարհի և ուխտագնացների կուտակումներից առաջացած հրմշտոցի հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում