Միջոցառում՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում
Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Աբրահամյանի հավաքածու) այսօր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում տեղի կունենա «Ռուս մտավորականները՝ հայ ժողովրդին» թեմայով միջոցառում: Հանդիպումը կբացի Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին թանգարանից:
«Կ. Բալմոնտը և Հայաստանը» թեման կլուսաբանի բ.գ.թ., Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ համաշխարհային գրականության ամբիոնի ավագ դասախոս Իրինա Պողոսյանը: «Բուլգակովյան տունը Մոսկվայում և հայ-ռուսական կապերը» թեմայով ելույթ կունենա լրագրող Մարկ Գրիգորյանը:
«Литературная Армения» ամսագրի գործունեության մասին կպատմի “ДАР” հիմնադրամի տնօրեն, ամսագրի խմբագրական խորհրդի ամդամ Մարգարիտա Գևորգյանը, որը նաև կկարդա իր հեղինակած բանաստեղծությունները:
Միջոցառման ընթացքում կհնչեն նաև Վ. Բրյուսովի, Կ. Բալմոնտի, Ա.Ախմատովայի բանաստեղծությունները ասմունքող Ա.Միքայելյանի կատարմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային կազմակերպություններն այս տարի ևս հանրությանը կներկայանան բազմաթիվ միջոցառումներով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում