Նադեժդա Սարգսյան. «Հավերժության ժապավեն»-ի խնդիրը կլուծվի
«Հավերժության ժապավեն» անունը կրող արձանի քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինը՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանը, արձանի վերականգնման հարցը քննարկել է Կոտայքի մարզպետի հետ հանդիպմանը:
Panorama.am-ի հետ զրույցում Նադեժդա Սարգսյանը հայտնեց, որ այս պահին մասնագետներն աշխատանք են իրականացնում:
«Իհարկե խնդրի լուծումը պարտադիր կերպով կտան: Բայց պետք է սպասենք: Աշխատանքների մասին ես հետագայում ավելի մանրամասն կխոսեմ»,-ասաց նա:
Նշենք, որ արձանը գտնվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտ, կանգնեցվել է 1974թ.-ին, ունի 20 մ բարձրություն:
Դավիթ Բեջանյանի դուստրը՝ երգչուհի Էմին, օրերս բաց նամակ հղեց մարզպետին՝ խնդրելով օգնել հնարավորինս վերականգնելու ավերակների վերածված հուշարձանը:
Նախորդող հրապարակում՝
Նադեժդա Սարգսյան. Մի քանի տարի շարունակ Մշակույթի նախարարությունը ոչինչ չարեց
Մինչ մշակույթի նախարարությունը սպասում է, ճակատագրի հեգնանքով «Հավերժության ժապավենը» ոչնչանում է
Կերան «Հավերժության ժապավենը»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան