Շավարշ Քոչարյան. Համախմբվածությունը մեզ հույս է տալիս նոր թափով շարունակել այն, ինչ բխում է մեր պետության շահերից
«Մենք այսօր արդեն ունենք լուրջ արդյունքներ. բավական է նշել, որ 2014-2015 թվականներին տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչած երկրների թիվը 15-ից դարձավ 24: Եթե մինչ այդ քրեականացրել էին ցեղապանության ժխտումը ընդամենը երկու պետություն, ապա դարձավ չորս պետություն»,- «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նշենք, որ այժմ ընթանում է «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկումը և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփումը: Տարբեր գերատեսչություններ, տարածաշրջանային կոմիտեների ներկայացուցիչներ զեկույցներ են ներկայացնում կատարած և կատարվելիք աշխատանքների վերաբերյալ:
Շ. Քոչարյանը չափազանց կարևորեց միջազգային տարբեր կազմակերպությունների արձագանքները, տարբեր բանաձևերի ընդունումը, մասնավորապես, Եվրախորհրդարանի բանաձևը, որը ոչ միայն դատապարտում է Հայոց ցեղասանությունը, ինչը այն արել էր 1987 թվականի, այլև կոչ է անում Թուրքիային առերեսվել իր իսկ պատմության հետ և գտնում է, որ դա միակն ճանապարհն է հաշտության հասնելու:
Փոխնախարարի խոսքով, կարևոր է վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը, որի հեղինակն է Հայաստանը, որը համահեղինակել է 84 պետություն:
«Ավելացնեմ նաև, որ այս ընթացքում Հայաստանը ճանաչել է հույների ու ասորիների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ու հիմա աշխարհը շատ ուշադրությամբ է հետևում նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման խնդրին:
Լայն շրջանակներն արդեն շատ լավ գիտակցում են, որ նախորդ ցեղասպանությունների չդատապարտումն ու չկանխարգելումը պարարտ հող է ստեղծում նոր ցեղասպանությունների համար»,-նշեց նա:
Խոսելով առաջիկա անելիքների մասին, Շ. Քոչարյանն ասաց. «Այն բոլոր ուղղություններով աշխատանքները, որոնց մի մասը ես նշեցի, շարունակվելու են նոր համախմբվածությամբ, որը ձեռք է բերվել վերջին շրջանում` ի շնորհիվ շատ լուրջ համագործության ներհայաստանյան և սփյուռքի կառույցների միջև: Այդ համախմբվածությունը մեզ հույս է տալիս նոր թափով շարունակել այն, ինչ բխում է մեր պետության շահերից: Նպատակը այն է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Նախորդող հրապարակումներ`
Հայկ Դեմոյան. Կարող ենք լիակատար հաղթանակ արձանագրել ակադեմիական դաշտում
Վիգեն Սարգսյան. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պայմանավորված է լինելու այդ երկրում քաղհասարակության կայացմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին