Համարժեք հակահարված տրվում է, և մի շարք ուղղություններում հակառակորդը խուճապային վիճակում է. Դավիթ Բաբայան
«Տարօրինակ որևէ բան չկա և խուճապի հիմք էլ չկա: Ի՞նչ է եղել որ` նույն ոճն են կիրառում, նույն քաղաքականությունն են վարում: Բայց, իհարկե, ունեցանք անդառնալի կորուստներ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով սեպտեմբերի 25-ին ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի տեղամասի վրա հակառակորդի կողմից իրականացված հարձակումը:
Նրա խոսքով, ոչինչ չի փոխվել, և Ադրբեջանը ապակառուցողական իր քաղաքականությունն է շարունակում իրականացնել:
«Կարծում եմ, որ այդ միջադեպին բավական կոշտ պետք է արձագանքի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ի վերջո պետք է Ադրբեջանը ևս մեկ անգամ իմանա, որ նման պահելաձևը անհեռանկարային է», -հավելեց Բաբայանը:
Հարցին, թե Մինսկի խմբի համանախագահների կոշտ հայտարարությունը «տեղը կդնի՞» Ադրբեջանին, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ադրբեջանին առաջին հերթին տեղը կդնի հայկական բանակը, բայց նաև Մինսկի խմբի համանախագահության կոշտ հայտարարությունը կարծում եմ սթափեցնող կլինի»:
Բաբայանը պնդում է, որ հայկական բանակը համարժեք ձևով հակահարված է տալիս, «Պատկերացրեք, որ ամեն ինչ արվում է, որ կրկնակի ուժով հակահարված տրվի»:
Հետաքրքրվեցինք, թե կա՞ն տեղեկություններ, թե որքան կորուստներ ունի այդ երկիրը, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը պատասխանեց. «Միշտ էլ արվում է և որևէ դեպք անպատասխան չի մնում: Իրենք բազմաթիվ զոհեր ունեն և միշտ էլ այդպես է և այնտեղ մի շարք ուղղություններում իրոք, խուճապային վիճակ է ստեղծվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան