Շառլ Ազնավուրի «իսկական հաղթանակը». Նախատեսվում է համերգ Երևանում
Ֆրանսիայի մայրաքաղաքում անշլագով են անցել ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի հինգ համերգային երեկոները: Փարիզի համար Ֆրանսիայի ամենահայտնի շանսոնյեն ընտրել էր իր «ոսկե ընտրանին»՝ մի ամբողջ դարաշրջանի լավագույն երգերը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հինգ երեկոների մարաթոնն, որն ավարտվել է նախօերին, հավաքել էր ֆրանսիական թիվ մեկ արտիստի հազարավոր երկրպագուներին: Թվում էր, թե ծափահարությունները երբեք չեն մարի Փարիզի «Պալե դե սպոր» պալատում երեկվա երեկոյի ընթացքում:
Ֆրանսիայի ամենախիստ երաժշտական քննադատները «իսկական տրիումֆ» են անվանել Ազնավուրի այս փառատոնը: Համաշխարհային աստղերից շատերն են կատարել շանսոնյեի ստեղծագործությունները, բայց, ինչպես ցույց են տվել փարիզյան այս համերգները, ոչ ոք չի կարող այնպես կատարել նրա երգերը, ինչպես ինքը հեղինակը:
Ժամանակին չենթարկվող երգիչը («91 գարուն»՝ ինչպես նշել է երգիչը) երկու ժամանոց համերգն անցկացրել է առանց ընդմիջման և առանց մի կում ջուր խմելու:
«Շառլ Ազնավուրն միշտ աշխատում է: Մաեստրոն դադարներ չի սիրում»,-ասել է արտիստի մամուլի քարտուղար Քրիստինե Սարգսյանը:
Սեպտեմբերի 27-ին նա նվեր է անելու փարիզեցիներին՝ ցերեկային համերգ տալով Palais des sports-ում:
Ըստ աղբյուրի, առաջիկա ամիսներին Շառլ Ազնավուրը ծրագրավորում է համերգներով հանդես գալ Երևանում, Լոնդոնում, իսկ հաջորդ տարի նախատեսված է «նոր հանդիպում ռուս հանդիսատեսի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա