Ջոն Էվանս. Հայաստանը ճիշտ վարվեց` ընդունելով սիրիացի և եզդի փախստականներին
Իրանը պետք է վերադառնա Մերձավոր Արևելք` որպես պատասխանատու գործընկեր, և նպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, այլ ոչ թե խոչընդոտի դրան: Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Դեսպանը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի ԳԱ նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած աշխարհի առաջատար երկրների ղեկավարները կկարողանան միասին մշակել նոր հայեցակարգ, որը թույլ կտա լուծել Մերձավոր Արևելքի և մասնավորապես` Սիրիայի լրջագույն խնդիրները:
«Կարծում եմ` Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն իրեն արևմտամետ է համարում (եթե այդ եզրույթը ներկայումս իրենից ինչ-որ բան ներկայացնում է) և իրեն հավատարիմ է համարում Արևմուտքին: Իրենց հերթին, Արևմուտքում կան շատերը, ովքեր սպառել են համբերությունը` կապված Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ: Կասկած չկա, որ Սիրիայում բոլորը կուզեին` դեպքերն այլ կերպ զարգանային, քան այժմ, բայց տարածաշրջանում կան ուժեր, որոնք իրապես սարսափելի խառնաշփոթ են ստեղծել այնտեղ», - արձանագրել է դեսպանը և հույս հայտնել, որ մոտակա ամիսների ընթացքում տարածաշրջանում կողմերը կրկին կհամագործակցեն:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքից Եվրոպա մուտք գործած բազմաթիվ փախստականներին, դեսպանն ասել է, որ իրականում ոչ բոլոր փախստականներն են իրենց երկրներից դուրս գալիս կյանքին սպառնացող վտանգների պատճառով: Ըստ Ջ. Էվանսի` շատերն արտագաղթում են սոցիալ-տնտեսական վատ պայմանների հետևանքով:
«Հայաստանը ճիշտ վարվեց` ընդունելով սիրիացի և եզդի փախստականներին. դուք կտեսնեք, որ նրանք կարող են օգտակար լինել ձեր երկիրը զարգացնելու գործում», - ասել է դեսպանը:
Նախորդող հրապարակումներ`
Ջոն Էվանս. Ես գիտեմ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում
Ջոն Էվանս. Պատժամիջոցների վերացումը կնպաստի Իրանի և Հայաստանի միջև էներգետիկ համագործակցության զարգացմանը
Ջ. Էվանս. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն անխուսափելի է
Ջոն Էվանս. «Որոշակի փուլում ԼՂ իշխանությունները պետք է դառնան բանակցային գործընթացի ամբողջական կողմ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան