Ջոն Էվանս. «Որոշակի փուլում ԼՂ իշխանությունները պետք է դառնան բանակցային գործընթացի ամբողջական կողմ»
Ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումները, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանին բռնություններն արդեն անհանգստացնող են: Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և վերջին շրջանում սահմանային իրավիճակի լարվածությանը:
«Ոչ միայն հրադադարի խախտումների հանգամանքը, այլ նաև այն փաստն է արդեն անհանգստացնող, որ այդ բռնությունները տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին` Տավուշի և Նախիջևանի հատվածներում»,- նշել է Ջ. Էվանսը:
Շարունակելով թեմային անդրադարձը, նախկին դեսպանը, նշել է, որ լայնածավալ պատերազմի վերաճման հավանականությունը միշտ էլ կա և այն կարող է ավելի կործանիչ հետևանքներ ունենալ, քան 90-ականների սկզբում էր: Սակայն, դիվանագետի խոսքով, ոչ ոք չի ուզում դա` առավել ևս Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը:
Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասով` նախկին դեսպանը վերահաստատել է Մինսկի խմբի ԱՄՆ գործող համանախագահ Ջ. Ուորլիքի այն տեսակետը, որը Մինսկի խմբի ֆորմատին այլընտրանք չկա, չնայած որ, ըստ դիվանագետի, կարգավորման հարցում հաջողության հասնելը կախված է առավելապես հակամարտության կողմերից:
«Բանակցային գործընթացում առաջընթացի դանդաղությունը հիասթափությունների պատճառ է դառնում շատերի համար, բայց պետք է ընդունել, որ դիվանագիտությունը ժամանակատար գործընթաց է: Երկու կողմերն էլ փոխհամաձայնության գալու անհրաժեշտություն ունեն, և որևէ կողմ չի կարող ստանալ այն ամենը, ինչ ինքը ցանկանում է: Որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է մտնեն բանակցային գործընաց` որպես ամբողջական կողմ»,- նշել է Ջ. Էվանսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին