Ջոն Էվանս. Ես գիտեմ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում
Անշուշտ, ես տեղյակ եմ վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցող խնդրահարույց իրադարձությունների մասին, թեև ես Ադրբեջանի հարցերով և այնտեղ կատարվող իրադարձությունների մասնագետը չեմ: Կարծում եմ, որ ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման հնարավոր է հասնել միայն ձեռք ձեռքի տված, ինչի օրինակները մենք տեսել ենք աշխարհի այլ վայրերում, ինչպես օրինակ Հյուսիսային Իռլանդիայում, որտեղ միջհամայնքային բռնությունը նվազեց և բարձրացավ կենսամակարդակը: Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը` պատասխանելով Panorama.am-ի լրագրողի հարցին` Ադրբեջանում լրագրողների նկատմամբ դրսևորվող բռնաճնշումների և խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ:
Նախկին դեսպանը նաև նշել է, որ դիտարկվող հիմնախնդիրների մասին իր առավել կոմպետենտ կոլեգաները, ինչպես օրինակ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչը, արդեն հայտնել են իրենց կարծիքն ու դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիչարդ Կաուզլարիչը «Politico» ամսագրում անդրադարձել էր Ադրբեջանում տիրող ներքին իրադրությանը` դատապարտելով այնտեղ լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններն ու հետապնդումները: Ըստ Կաուզլարիչի դիտարկման` 2013թ-ի կեղծված նախագահական ընտրություններից հետո Իլհամ Ալիևի ռեժիմը դարձել է բացարձակ անհանդուրժող որևէ քննադատության նկատմամբ:
Նախորդող հրապարակումներ`
Ջոն Էվանս. Պատժամիջոցների վերացումը կնպաստի Իրանի և Հայաստանի միջև էներգետիկ համագործակցության զարգացմանը
Ջ. Էվանս. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն անխուսափելի է
Ջոն Էվանս. «Որոշակի փուլում ԼՂ իշխանությունները պետք է դառնան բանակցային գործընթացի ամբողջական կողմ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին