Հ. Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանը հասկանում է, որ քաղաքական բանակցությունների ճանապարհով խնդիրները չի կարող լուծել
«Ադրբեջանի իշխանությունները փորձում են քաղաքական օրակարգ փոխել, որովհետև բոլորս գիտենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Նյու Յորքում ուղղված է լինելու նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելուն, ըստ էության բանակցային գործընթացի նոր շունչ հաղորդելուն: Ադրբեջան պատրաստ չէ այդ բանակցություններին»,- լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրավիճակը սահամանին լարելու մասին:
Ըստ քաղաքագետի, Ադրբեջանը հասկանում է, որ քաղաքական բանակցությունների ճանապարհով իր առջև դրված խնդիրները չի կարող լուծել, հետևաբար, փորձում է փոխել օրակարգը, նորից տապալել հնարավոր բանակացությունների վերսկսման գորընթացը:
«Սա Ալիևի խուսափողական քաղաքականության շարունակությունն է, որը, ըստ էության, այնքան է խորացել, որ ուշադրություն չի դարձնում ոչ միջազգային հանրության հնարավոր, առկա ճնշումներին, ոչ առավել ևս հայկական կողմի պատժիչ գործողություններին, որոնք, վստահեցնում եմ, բավական ակտիվ, մեծ մասշտաբով իրականացվում են վերջին երկու ամսվա ընթացքում»,- նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա, Ադրբեջանը խուսափում է բանակցություններից, փորձում է պահպանել լարված իրավիճակը մինչև նոր հնարավորություններ կբացվեն. «Վստահ եմ, այնտեղ որևէ տեսլական չկա, չեն պատկերացնում ինչպես կփոխվի իրավիճակը: Հույս ունեն՝ գուցե ժամանակի ընթացքում ավելի բարենպաստ դիրքերի կհասնեն»:
Նախորդող հրապարակումներ՝
ԼՂՀ ՊՆ. Համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ադրբեջանակն կողմը հրանոթ է կիրառել
Կայացել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
ԼՂՀ ԱԳՆ միջազգային հանրությանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանությունը սթափեցնելու համար Հակառակորդի հրթիռահրետանային արկակոծման հետևանքով ԼՂՀ ՊԲ 4 զինծառայող մահացել է, կան վիրավորներ
ԼՂՀ ՊԲ. Ցանկացած հետևանքի պատասխանատվություն կրելու է Ադրբեջանը