Հրազդանի ՋԷԿ-ը մոտ ամիսներին վաճառվելու է. «Հրապարակ»
Հրազդանի ՋԷԿ-ը, որը պատկանում է ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, մոտակա ամիսներին վաճառվելու է։ Ինչպես տեղեկանում ենք ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լրատվական բաժնից, «ՀրազՋԷԿ»-ն արդեն սեփական դիմումի համաձայն դուրս է եկել բորսայի ցուցակից, ասել է թե՝ առաջին քայլն արված է։ Բորսայում լինելով՝ ընկերությունն ստիպված էր լինում ներկայացնել մի շարք հաշվետվություններ, ինչը նրա գործունեությունը դարձնում էր թափանցիկ։
«Տվյալ դեպքում, ՋԷԿ-ի վաճառքը կազմակերպելու նպատակով, պետք է իրականացվեր աճուրդ, որի ընթացքում էլ պետք է ընտրվեր լավագույն առաջարկը։ Սա ձեռնտու չէ «Ինտեր ՌԱՕ»-ին, քանի որ, թերթի տեղեկություններով, պոտենցիալ գնորդն արդեն հայտնի է։ Ի դեպ, հիշեցնենք, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերն օտարում է օֆշորային մի ընկերության»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան