ԼՂՀ ԱԳՆ միջազգային հանրությանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանությունը սթափեցնելու համար
Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը NEWS.am-ին մեկնաբանություն է տվել կապված Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման հետ:
«Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի կողմից հրթիռահրետանային գնդակոծության հետևանքով ԼՂՀ ՊԲ 4 զինծառայող է զոհվել: Նախօրեին էլ Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական կողմից կրակահերթերին 3 խաղաղ բնակիչ է զոհ գնացել: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այս գործողությունները:
Ափսոսանք է առաջացնում այն, որ Ադրբեջանի նման գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպումներ են անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով:
Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներից և այդպիսով ստեղծելով և հետագայում օգտագործելով մի իրավիճակ, երբ միջնորդներն ի վիճակի չեն բացահայտել լարվածության սրման իրական մեղավորին, Ադրբեջանը կանխամտածված և նպատակաուղղված նեղացնում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունների շրջանակը:
Շահագրգիռ միջազգային հանրությանը կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու համար, և հետևանքների բացառմանն ուղղված կոչերի փոխարեն իրավիճակի սրման պատճառներն արմատախիլ անելուն ուղղված քայլեր ձեռնարկել»:
Նախորդող հրապարակում`
Հակառակորդի հրթիռահրետանային արկակոծման հետևանքով ԼՂՀ ՊԲ 4 զինծառայող մահացել է, կան վիրավորներ
ԼՂՀ ՊԲ. Ցանկացած հետևանքի պատասխանատվություն կրելու է Ադրբեջանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին