Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Ստեփան Շահումյանի հուշարձանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարն այցելել է մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակ և ծաղկեպսակ դրել Ստեփան Շահումյանի հուշարձանին:
Միջոցառումներին ներկա էին Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, պաշտոնատար այլ անձինք:
Նախորդող հրապարակում՝
Ստեփանակերտում տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարվել