Դա ձեռնոց է, որը Ադրբեջանը լկտիաբար նետում է միջազգային հանրությանը. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, Ադրբեջանի քայլերն ուղղված են ՄԱԿ-ի կանոնադրության դեմ, խախտվում են բազմաթիվ հոդվածներ, որոնք վերաբերում են միջպետական հարաբերություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքապահների ուղղությամբ երեկ տեղի ունեցած արկակոծմանը:
«Դա ձեռնոց է, որը Ադրբեջանը լկտիաբար նետում է միջազգային հանրությանը, անվտանգության խորհրդին, Մինսկի խմբին: Մենք ձեռնոցը միշտ պատրաստ ենք վերցնել, մենք գիտենք ում հետ գործ ունենք: Մեզ համար դա անցած պատմություն է»,- ասաց Շ.Քոչարյանը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը փորձում է նոր արկածախնդրության դիմել. «Կարծում եմ՝ արդեն հասունացել է ժամանակը, որ այն մոտեցումները, որոնք այսօր հասկանալի պատճառով ցուցաբերվում է՝ մի նժարի դնելու, արդեն պետք է հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերել»:
Հարցին, թե Ադրբեջանի սկսել է կիրառել նոր զինատեսակներ, ինչպես դա կանդրադառնա բանակցային գործընթացի վրա, Շ.Քոչարյանը պատասխանեց. «Մանրամասները կարող է ասել նախարարը»: