Գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ Վարդան Այվազյանն իրեն 70 հազար դոլար է պարտք. «Ժամանակ»
Գործարար Սիլվա Համբարձումյանը նախօրեին «Ժամանակի» հետ զրույցում ասել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն իրեն 70 հազար ԱՄՆ դոլար է պարտք: Ավելի ուշ Վարդան Այվազյանը թերթի հետ զրույցում պատասխանել էր Սիլվա Համբարձումյանին և նշել, որ որևէ գումար պարտք չէ նրան:
Հակադարձելով Այվազյանին՝ Սիլվա Համբարձումյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ես հավատացնում եմ, որ նա «Ջրկապ» հանքավայրը վաճառեց ինձ 500 հազար դոլարով, հետո պարզվեց, որ հանքավայրի անունը ուրիշ տեղ է, իսկ կոորդինատների տակ հանք չկա: Ես վերադարձրի փաստաթղթերը, իրենց անունով արվեց, հինգ հարյուր հազար պետք է վերադարձներ, մի մասը տվեց, մնաց 70 հազար դոլար: Ես շատ տեղեր եմ իրեն տեսել. Սուրբ Հովհաննեսում տեղի ունեցող հոգեհանգստին հարցրի՝ ուր է փողը, ասաց՝ գնամ Շինաստան, գնամ Վրաստան, գամ տամ, և մինչև այսօր չի տվել»:
Հարցին՝ արդյոք այն ժամանակ Վարդան Այվազյանը նախարա՞ր էր, գործարարը պատասխանել է. «Այդ ժամանակ, որ տվեցին հանքը, հետո իրեն հանեցին, և այդ հանքի տեղը սխալ էր: Եթե իրեն չհանեին, կոորդինատները կուղղեր, ինձ կմնար հանքը, բայց քանի որ նախարար չէր, չկարողացավ դա անել, վերադարձրեց իմ փողը, ես էլ՝ իրենց հիմնարկը: 70 հազար մնաց պարտք: Ես՝ հավատալով, որ չի խաբի, ասացի՝ լավ, մաս-մաս տուր»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան