Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ
Հակառակորդը շարունակում է կիրառել տարբեր տրամաչափի ականանետեր ու հրթիռահրետանային կայանք:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահել լիակատար վերահսկողության տակ:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյան. Հակառակորդը իր լկտի պահվածքը չի մարսելու (տեսանյութ)
Համարժեք հակահարված տրվում է, և մի շարք ուղղություններում հակառակորդը խուճապային վիճակում է. Դավիթ Բաբայան
Կայացել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը