Կամերային երաժշտության համերգ՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում
Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում այսօր Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կայանալու է կամերային երաժշտության համերգ: Համերգի ընթացքում հնչելու է Բրամսի (Սեքստետ B-dur, երկ 16) և Մոցարտի (Ալտի կվինտետ, g-moll, K.516) ստեղծագործություններից:
Մենակատարներն են՝ ալտահարներ Իդա Կավաֆյան (ԱՄՆ), Յանա Դարյան, Աննա Եսայանց, ջութակահարներ Անի Կավաֆյան (ԱՄՆ), Լևոն Չիլինկիրյան (Մեծ Բրիտանիա), Սոֆյա Վարդանյան, թավջութակահարներ Արամ Թալալյան և Անժելա Սարգսյան:
Հիշեցնենք, որ Երևանյան 9-րդ երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին: Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը:
Նախորդող հրապարակում՝
Երևանյան 9-րդ երաժշտական փառատոն. «Համերգներին ելույթ են ունենալու յուրահատուկ երաժիշտներ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա