Հինգ համերգային նախագիծ՝ նվիրված Վահան Արծրունուն
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու բեմական գործունեության 30-ամյակին և ծննդյան 50-րդ տարեդարձին ընդառաջ կազմակերպվելու է հոբելյանական համերգաշար: Այն ներառելու է հինգ բազմաբնույթ համերգային ծրագրեր, որոնք ներկայացնելու են ստեղծագործող և կատարող Վահան Արծրունու որդեգրած համերգային ժանրերն ու նախընտրած երաժշտական ուղղությունները։ Այս մասին տեղեկանում ենք միջոցառման ֆեյսբուքյան էջից:
Համերգաշարի մեկնարկեը տրվելու է հոկտեմբերի 11-ին Կամերային երաժշտության տանը կամերային երաժշտության համերգով՝ «Կոմիտաս. Տասը Հայտնություն»՝ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված երգաշար: Մասնակցելու է Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
Հոկտեմբերի 28-ին Ա. Բաբաջանյան համերգասրահում հնչելու է Ռազմիկ Դավոյանի և Վահան Արծրունու բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր՝ ռոք խմբի և InRock Quintet-ի մասնակցությամբ:j
Նոյեմբերի 9-ին Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում կայանալու է պրոգրեսիվ երաժշտության համերգ ռոք խմբի մասնակցությամբ, նոյեմբերի 30-ին նույն վայրում՝ ակուստիկ ռոք երաժշտության համերգ ռոք խմբի և InRock Quintet-ի մասնակցությամբ:
Դեկտեմբերի 25-ին Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի է ունենալու գալա համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հրավերով և մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Համերգաշարն անցկացվելու է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Վահան Արծրունին ծնվել է 1965 թ. դեկտեմբերի 5-ին Երևանում: 1983-91թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում: 1986-92թթ եղել է «Նարեկ» արական երգչախմբի մեներգիչ, 1993-94թթ` «Հայսմավուրք» երգչախմբի արտիստ: 1989-94թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1995թ. եղել է Հայաստանի պետական կապելլայի արտիստ: 1994-96թթ հեղինակել և կազմակերպել է «Գուադեմաուս» 4 երաժշտական փառատոները:
Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում (կամերային երաժշտությունից մինչև ռոք, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և երգչախմբային երաժշտություն), հանդես է գալիս տարբեր համերգային ծրագրերով Հայաստանում և արտասահմանում, գրում երաժշտություն կինոյի, թատրոնի և ակտուալ արվեստի ցուցադրությունների համար։
Վահան Արծրունին հայտնի է է նաև կինոյի, անիմացիոն շարժանկարի, թատրոնի և ակտուալ արվեստի բնագավառներում` հեղինակ է 12 վավերագրական ֆիլմերի, 5 անիմացիոն ֆիլմերի, մնջախաղի թատրոնի («Գիրք ծաղկանց»), բալետի («Ներդուրս») և բազմաթիվ ակտուալ արվեստի ակցիաների (Քիմիական անձրև, Չսերտաց դասեր, SIMULACRUM) համար գրված երաժշտությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա