ԿԳՆ-ն մշտապես ընդառաջել է իրանցի ուսանողների հետ կապված բոլոր խնդիրներին. ԻԻՀ դեսպան
Դեռ բազում խնդիրներ կան հայ-իրանական համագործակցության համատեքստում, սակայն ակնհայտ է, որ դրանց լուծման հարցում մեր մոտեցումները մշտապես եղել են արդար և պրոֆեսիոնալ: Այս մասին նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ այսօր ընդունելով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Արմեն Աշոտյանը վստահություն է հայտնել, որ իր պաշտոնավարման ավարտից հետո էլ Մոհամմադ Ռեյիսիին` որպես գիտնական, կշարունակի աջակցությունը կրթական տարբեր ծրագրերի իրականացմանը:
Դեսպանն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իսկապես հաջողվել է կյանքի կոչել բազում նախագծեր: Նա վստահեցրել է, որ նոր դեսպանի օրոք այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ, ավելին` կմեկնարկեն նոր նախագծեր: Մոհամմադ Ռեյիսին նաև ընդգծել է, որ նախարարությունը մշտապես ընդառաջել և արագ լուծում է տվել իրանցի ուսանողների հետ կապված բոլոր խնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են