Քաղաքապետարան. «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության միջոցառումների ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկել է այս տարի էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսված ծախսերի մի մասի հաշվին իրականացնել որևէ ծրագիր սահմանամերձ գյուղերից մեկում:
Առաջարկը մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մեծ արձագանք գտավ, Բախշյանի առաջարկին միացան բազմաթիվ օգտատերեր, նույնսիկ ստորագրահավաք սկսվեց: Պարզվում է, որ քաղաքապետարանում Բախշյանի առաջարկին դրական ընթացք չեն տալու: Պարզվում է, որ «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումներն իրականացվելու են ամբողջությամբ, այլ կերպ ասած, ոչ մի կրճատում:
Քաղաքապետարանի՝ քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ամբողջությամբ պատրաստ է «Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագիրը, որն այս տարի կանցնի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրի ներքո: Այս տարի ևս միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր, որոնց մասին հանրությանը կիրազեկվի սեպտեմբերի 30-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում