Ճապոնիան ծրագրում է 810 մլն դոլարի օգնություն ցուցաբերել սիրիացի փախստականներին
Ճապոնիան 810 մլն դոլար է պատրաստվում հատկացնել Սիրիայից և Իրաքից փախստականներին օգնելու համար: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այս մասին պետք է հայտարարի սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր ելույթի ժամանակ:
Նշվում է, որ կղզի պետության իշխանությունները չեն պատրաստվում մեղմել ներգաղթի մասին օրենսդրությունը: Անցած տարի ընդունել են միայն 11 մարդ 5 հազար ապաստան հայցողներից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան