Մալաթիայի շուկայի վարագույրների տաղավարում կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նախկին ամուսինը
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանի սպանության դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ըստ աղբյուրի, նախնական քննության տվյալներով, Երևանի Մալաթիա փողոցի 84/8 հասցեին կից վարագույրների վաճառքի տաղավարում 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Հ.Դարբազյանին որսորդական դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա նախկին ամուսինը։ Կինն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու դանակ և պատյան, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր։ Կասկածյալը ձերբակալվել է և ցուցմունք տվել սպանության հանգամանքների և շարժառիթների վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է։
Նախորդող հրապարակում`
Մալաթիա-Սեբաստիայում սպանել են 38-ամյա կնոջը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին