Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /41 արկ/, 82 /100 արկ/ և 120 մմ-ոց /8 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /2 արկ/ և ՀԱՆ-17 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /24 արկ/: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Նախորդող հրապարակում՝
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ
Սերժ Սարգսյան. Հակառակորդը իր լկտի պահվածքը չի մարսելու (տեսանյութ)
Համարժեք հակահարված տրվում է, և մի շարք ուղղություններում հակառակորդը խուճապային վիճակում է. Դավիթ Բաբայան
Կայացել է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
ԼՂՀ ՊՆ. Համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ադրբեջանական կողմը հաուբից հրանոթ է կիրառել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան