Հայկական որևէ ֆիլմ «Օսկար» մրցանակաբաշխությանը չի ներկայացվի
Կինոաշխարհում ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակին արժանանալու համար տարբեր երկրներ արդեն կատարել են ազգային ընտրություն և ներկայացրել ֆիլմեր՝ հավակնելով լավագույնի կոչմանը «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հոկտեմբերի 1-ը: 2016 թվականի հունվարի 14-ին հայտնի կդառնա մրցութային փուլ անցած ֆիլմերի ցանկը:
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք որևէ հայտ չեն ստացել՝ «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար:
Նշենք, որ Հայաստանը 2002 թ. ներկայացրել է Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» կինոնկարը, 2010-ին՝ Ռուբեն և Վահե Գևորգյանցների «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը, 2013-ին՝ արցախյան պատերազմի մասին պատմող Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը, որոնք ընտրական փուլ չեն անցել:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 88-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2016 թ. փետրվարի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում