ԵԽԽՎ նախագահ. Մենք պետք է ճնշում գործադրենք կողմերի վրա՝ ԼՂ հարցում լուծման հասնելու համար
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կտևի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը։ Նստաշրջանի մեկարկից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը լրագրողներին ներկայացրեց նստաշրջանի օրակարգը և պատասխանեց հարցերի։
Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը հարց է ուղղել Անն Բրասյորին.
-Տիկին Բրասյոր, վերջին օրերին Ադրբեջանը ակտիվացրել է հրադադարի խախտումները հատկապես Հայաստանի հետ սահմանին` թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և օգտագործելով ծանր հրետանի։ Օրեր առաջ 3 հայ կին սպանվեցին իրենց տանը՝ Ադրբեջանի ռումբերից։ Եվ այս ամենը տեղի է ունենում, ինչպես դուք ասացիք, Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման ֆոնին և տպավորություն է ստեղծվում, որ այսպիսով Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունն իր ներքին խնդիրներից շեղել դեպի սահմանագիծ։ Ինչպե՞ս կմեկաբանեք այս ամենը։
-Եթե նայեք մամուլը, ապա առաջին էջերին կտեսնեք Ուկրաինան։ Սարսափելի է, ինչ տեղի ունեցավ այնտեղ։ Այժմ միգրացիոն խնդիրն է։ Ամեն անգամ մենք ունենք նոր ճգնաժամ, որը գլխավերևում է, իսկ մյուսներն անհետանում են։ Սակայն սա չի նշանակում, որ հակամարտությունն է անհետացել։ Նույնը Լեռնային Ղարաբաղի դեպքում է։ Իսկապես մտահոգիչ է այն, որ բռնությունն աճում է։ Սա հակամաարտություն է, իսկ բռնությունը չի կարող լինել պատասխան։ Ես կցանկանայի, որ մամուլն ավելի շատ խոսի այս մասին, քանի որ մենք պետք է պաշտպանենք այդ մարդկանց՝ իսկապես ճնշում գործադրելով 2 կողմերի վրա՝ համաձայնության և լուծման հասնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան