Էդ հարցում քաղաքականություն չկա, մենք կկանգնենք մեր զինվորի կողքին. Ազատամարտիկ
«Ազատամարտիկների դաշինքը» հետևում է Հայաստանում սահմանային լարված իրավիճակին և եթե անհհրաժեշտ լինի մենք կմեկնենք առաջնագիծ: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանը:
«Սահմանային վիճակը մեր ուշադրություն կենտրոնում է, մենք հետևում ենք ընթացքին, այդ հարցի շուրջ քննարկումներ ունենում ենք: Եթե հարկ լինի մենք կկանգնենք մեր զինվորի կողքին: Ամեն դեպքում մենք պետք է պատերազմին պատրաստ լինենք», -փոխանցեց պարոն Պետրոսյանը` նկատելով, որ իրենք պատրաստ են համագործակցել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ:
Նրա խոսքով, «կռված տղերքով» հաճախ են հանդիպում, քննարկում սահմանային իրավիճակի մասին տեղեկությունները, և որ սահմանային հատվածում խնդիր առաջանա, պատրաստ են օգնության հասնել:
Հարցին, թե այդ հարցում քաղաքականության հարց չկա՞, Ռազմիկ Պետրոսյանը, պատասխանեց. «Չէ, այդ հարցում քաղաքականություն չկա, դա մեր ազգի, մեր տեսակի առաքելությունն է դա»:
Նշենք, որ «Ազատամարտիկների դաշինքը», որը ստեղծվել էր նախորդ տարի, միավորում է Արցախյան ազատամարտի մասնակիցներին, Արցախում կռված ջոկատների շուրջ 4 տասնյակ հրամանատարների, պահեստազորային սպաների: Նրանք դեմ են գործող իշխանություններին, նրանց վարած քաղաքականությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան