Վարչապետը Արարատում կրկին հանդիպել է խաղողագործներին
Հանրապետությունում խաղողի մթերման գործընթացը շարունակում է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի անմիջական ուշադրության կենտրոնում:
Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել է Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետը կարևորել է խաղողի մթերման գործընթացը կազմակերպված անցկացնելու հանգամանքը և նշել, որ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու խաղողի բերքը պատշաճ և ժամանակին մթերելու գործընթացը:
Նախորդող հրապարակումներ՝
Գյուղացիները վարչապետի հետ հանդիպումից հետո բացել են միջպետական նշանակության ճանապարհը
Վարչապետը հանձնարարել է խաղողի մթերման ժամանակացույցի ցանկ կազմել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան