Պուտինն ակտիվորեն զբաղվում է Սիրիայի ճակատագրով

Ռուսաստանը Սիրիայում նոր դեր ստանձնելու ու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին միանալու մասին տեղեկություններն այլևս փաստ են: Դրա մասին են վկայում Սիրիայում ռուս զինվորականների ու ռուսական ռազմատեխնիկայի հայտնվելու լուրերը, վերջին շրջանում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցներն ու հանդիպումները հակամարտության շահագրգիռ կողմերից շատերի՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի ներկայացուցիչների հետ:

Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն սեպտեմբերի 24-ին հայտարարեց, որ Մոսկվան մտադիր է գործընկեր երկրների հետ քննարկել ԻԼԻՊ-ի դեմ միջազգային լայն կոալիցիա կազմելու հարցը, մասնավորապես ԻԼՊԻ-ի դեմ հակաահաբեկչական գործողություններ ծավալելու համար ՄԱԿ ԱԽ-ի կողմից մանդատ ստանալը, որը ենթադրում է զենք կիրառելու թույլտվություն, ինչպես նաև ստանալ այն պետությունների կառավարությունների թույլտվությունը, որոնց տարածքը պետք է օգտագործվի ռազմական գործողություններ իրականացնելու համար:

Ռուսաստանը սիրիական հակամարտության սկզբից ևեթ հայտարարել էր Սիրիայի գործող իշխանություններին աջակցելու մասին, ՄԱԿ ԱԽ-ում վետո էր դնում Սիրիայում ուժ կիրառելու վերաբերյալ բանաձևերի վրա, ըստ երկկողմ պայմանագրերի՝ զենք մատակարարում սիրիական կողմին, սակայն վերջին շրջանում ռուս-սիրիական բարեկամության քողի տակ նկատվում են նոր զարգացումներ:

Պաշտոնական Մոսկվան, կարծես թե, հակամարտության կարգավորման նոր, սեփական ծրագիր չունի, սակայն ձգտում է պահպանել իր դերակատարությունը՝ փորձելով կյանքի կոչել սիրիական հակամարտության բոլոր կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու, ահաբեկչության դեմ պայքարելու գաղափարը՝ միաժամանակ նշելով, որ Ասադի իշխանությունը լեգիտիմ է:

Առայժմ չկա միանշանակ տեսակետ, թե ինչու է Ռուսաստանն ակտիվացել Սիրիայում: Տարբերակներից մեկի համաձայն՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի մասին հայտարարելով՝ Կրեմլը ձգտում է մերձեցման եզրեր գտնել Արևմուտքի հետ, որի կիրառած պատժամիջոցները դժվար վիճակի մեջ են դրել Ռուսաստանին: ԻԼԻՊ-ի դեմ ցամաքային պատերազմի բեռն իր վրա վերցնելով՝ Մոսկվան հույս ունի մեղմել Արևմուտքի քաղաքականնությունն իր նկատմամբ, զիջումներ կորզել Ուկրաինայի հարցում, փրկել ծանր վիճակում հայտնված իր դաշնակից Ասադին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին ԻԼԻՊ-ի հետ միասին անվանել էր համաշխարհային գլխավոր սպառնալիքը:

Պատերազմի մեջ մտնելով ԻԼԻՊ-ի դեմ՝ Կրեմլը փորձում է թույլ չտալ ԻԼԻՊ-ի հետ մեկ շարքում դասվելը:

Մամուլում տեղեկություններ տարածվեցին նաև, որ Ռուսաստանը բանակցում է Ասադի հեռանալու շուրջ: Մոսկվայի «հովանու ներքո» Ասադի հեռացումը ևս կարող է դրական ուղերձ լինել Արևմուտքին:

Երկրորդ տարբերակի համաձայն՝ Ռուսաստանն ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Սիրիայում փորձում է խառնել Արևմուտքի խաղաքարտերը և նոր ճակատ բացել նրա համար: Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների ղեկավարների համար ներկա պայմաններում գործնականում անհնար կլինի Սիրիա զորք ուղարկելու մասին որոշում կայացնել, իսկ Պուտինը իր երկրի ներսում դիմադրության չի հանդիպի ռուսական զորք ուղարկելու հարցում, ապա ռուսական ներկայությունը, իրոք, կարող է նոր գլխացավանք դառնալ Արևմուտքի համար:

Ռուսաստանի իրական մտադրությունների վրա կարող է լույս սփռել Վլադիմիր Պուտինի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում, որտեղ ՌԴ նախագահը խոսելու է Սիրիայի ու ԻԼԻՊ-ի դեմ պայքարի մասին, ինչպես նաև դրա շրջանակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը, որի գլխավոր թեման լինելու են Սիրիան և Ուկրաինան: Հնարավոր է, Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն Արևմուտքի արձագանքից:

Սիրիայում ռուսական զինուժի ներկայությունը զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ: Սիրիան Ռուսաստանի համար երկրորդ «Հարավսլավիա» կարող է դառնալ: 1999 թվականին դաշնակից սերբերին օգնելու համար դեսանտ իջեցվեց Բելգրադում, սակայն զորքն այդպես էլ մնաց օդանավակայանի տարածքում և հետ վերադարձավ:

Երկրորդը «Աֆղանստանի» սցենարն է: Ռուսաստանը կարող է խրվել սիրիական հակամարտությունում՝ զգալի ռեսուրսներ ուղղելով այնտեղ և արդյունքի չհասնելով, ինչի մասին հայտարարել են նաև Սիրիայում կռվող ապստամբները:

Երրորդն էլ «Վիետնամի» սցենարն է: Եթե Ռուսաստանը, իրոք, մտադիր է ռազմական գործողություններ իրականացնել ԻԼԻՊ-ի դեմ և եթե դրանք հաջողությամբ ընթանան, իսկ Ասադի դիրքերն ամրապնդվեն, ապա Արևմուտքը ևս ստիպված է լինելու նոր ռեսուրսներ ուղղել Սիրիա, օրակարգ բերել Ասադին ուժով հեռացնելու հարցը:

Թե որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները, պարզ կլինի պաշտոնական Մոսկվայի իրական մտադրությունները ճշտելուց հետո: Դրանք առայժմ չեն հրապարակայնացվում: Ակնկալվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս առնչությամբ որոշ բացահայտումներ, կամ առնվազն՝ ակնարկներ կանի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանում այսօր երեկոյան ունենալիք ելույթում:

Արմինե Բեյբության, արաբագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}